ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը
05.07.2014 | 10:46

Օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչը՝ պետական այլ պաշտոնյայի միջնորդությամբ, հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նորընտիր անդամ Հրայր Մանուկյանին և առաջարկել է համագործակցություն հիշյալ կառույցի հետ: Հրայր Մանուկյանից ստանալով բացասական պատասխան՝ ԱԱԾ ներկայացուցիչը բացահայտ սպառնացել է, որ չհամագործակցելու դեպքում խնդիրներ կունենան ինչպես Հրայր Մանուկյանը, այնպես էլ՝ հարազատները: Ի դեպ, վերջին օրերին սա «Ժառանգության» նորընտիր վարչության երիտասարդ անդամների նկատմամբ հավաքագրման փորձի երկրորդ դեպքն է: Հրայր Մանուկյանը՝ կանխատեսելով դեպքերի հնարավոր զարգացման ընթացքը, նաև նկատի ունենալով հիշյալ կառույցի գործելաոճը, հանդիպման էր ներկայացել ձայնագրիչով: Հարկ է նշել, որ Հրայրը լրագրող է:

Զրույցի ձայնագրությունը և սղագրությունը երեկ հրապարակվել էին որոշ լրատվամիջոցներում:

Նկատի ունենալով երևույթի պետական և հանրային վտանգավորությունը, «Ժառանգություն» կուսակցության վարչությունը.

-կարևորելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և միջազգային իրավական ակտերով ամրագրված՝ մարդու և քաղաքացու հիմնարար ազատություններն ու իրավունքները, ինչպես նաև ազգային անվտանգության խնդիրների պատշաճ իրականացման անհրաժեշտությունը,

-հաշվի առնելով իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու իրողությունը և քաղաքական մրցակիցների նկատմամբ վարչակարգին հատուկ անօրինական գործողությունները,

-վերահաստատելով «Ժառանգության» հանձնառությունը ՀՀ քաղաքացիների և հայ ժողովրդի իրավունքների իրացման գործում,

-դատապարտում է գործող իշխանությունների կողմից «Ժառանգություն» կուսակցության և նրա վարչության անդամի նկատմամբ գործողություններն ու սպառնալիքները:

Կոչ ենք անում նույն իշխանություններին՝ դադարեցնել քաղաքացիների հանդեպ ուժային կառույցների նմանօրինակ ապօրինի գործողությունները և պահանջում ենք մեղավորներին պատժել օրենքի ողջ խստությամբ:

«Ժառանգությունը» հետևողական է լինելու օրինական բոլոր ճանապարհներով այս հակասահմանադրական երևույթը մինչև վերջ բացահայտելու և այն հասարակության դատին ներկայացնելու համար:

Դիտվել է՝ 1357

Մեկնաբանություններ